Դու, կարող ես մեզ արգելել Արարատ-Մասիս անունն անգամ արտասանել, կարող ես սահմանի ամբողջ երկարությամբ «չինական պարիսպ» կառուցել, որ Արարատը չերևա հային։
Բայց, այս աշխարհում ոչ մի ուժ ՉԻ կարող հայի սրտից, մտքից ու գենից պոկել Արարատը՝ այնպես, ինչպես հայրերին կոտորելով էլ նրանց չկարողացար հանել իրենց երեխաների սրտից ու մտքից, ինչպես երիտասարդ զինվորներին կոտորելով էլ նրանց չհանեցիր իրենց ծնողների սրտից ու մտքից։
Ուզում ես հավատա, թե ոչ՝ դու ժամանակավոր ես, դու անցողիկ ես (դու արդե՛ն անցյալ ես), իսկ Արարատը ՀԱՎԵՐԺ ՀԱՅԿԱԿԱՆ է՝ այդպես եղել է աշխարհի արարման օրից, այդպես լինելու է հավիտյան։
Իսկ դու՛ շուտով, շա՜տ շուտով քո «պատվավոր» տեղն ես զբաղեցնելու պատմության ու քաղաքականության աղբանոցում։
Անի Մելքոնյան
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |